Վիկտոր Լյորինց
Վիկտոր Լյորինց | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | ըմբիշ և մարզիչ |
Երկիր՝ | Հունգարիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | ապրիլի 28, 1990 (34 տարեկան) |
Ծննդավայր՝ | Cegléd, Cegléd District, Պեշտ, Հունգարիա |
178 սանտիմետր[1] | |
Քաշ՝ | 90 կիլոգրամ[1] |
Վիկտոր Լյորինց (հունգ.՝ Lőrincz Viktor,ապրիլի 28, 1990, Cegléd, Cegléd District, Պեշտ, Հունգարիա[2]), հունգարացի հունահռոմեական ոճի ըմբիշ[3], աշխարհի և եվրոպայի առաջնությունների մրցանակակիր[4]։ Հունգարացի հայտնի ըմբիշ Թամաշ Լյորինցի կրտսեր եղբայրը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1990 թվականին։ 2012 թվականին նա նվաճել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը։ 2013 և 2014 թվականներին նա դարձել է Աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր։ 2016 թվականին նա մասնակցեց Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերին մինչև 85 կգ քաշային կարգում անցկացվող մրցումներում։ Խաղերում հունգարացի մարզիկը մեկնարկել է առաջին տուրից, որտեղ նա 3-0 հաշվով հաղթել է հայ ըմբիշ Մաքսիմ Մանուկյանին։ Երկրորդ տուրում Վիկտոր Լյորինցը հաղթանակ տարավ Հնդկաստանի ներկայացուցիչ Ռավինդեր Խաթրի նկատմամբ։ Ուզբեկ ըմբիշ Ռուստամ Ասակալովի հետ մենամարտն անցել է համառ պայքարում, սակայն ավարտվել է հունգարացի ըմբիշի օգտին։ Սակայն հետո Լյորինցը կիսաեզրափակչում ջախջախիչ պարտություն է կրել ռուս ըմբիշ Դավիթ Չակվետաձեից, իսկ հետո պարտվել է գերմանացի Դենիս Կուդլեին բրոնզե մեդալի համար պայքարում։ Օլիմպիական մրցաշարի արդյունքներով Վիկտոր Լյորինցը գրավել է 5-րդ հորիզոնականը։
2019 թվականին Ղազախստանում կայանալիք Աշխարհի նախաօլիմպիական առաջնությունում մինչև 87 կգ քաշային կարգում Վիկտորը նվաճել է արծաթե մեդալ եւ ստացել օլիմպիական ուղեգիր։
2020 թվականի փետրվարին Իտալիայի մայրաքաղաքում ընթացող առաջնությունում մինչև 87 կգ քաշային կարգում Վիկտորը չեմպիոնական տիտղոսի համար գոտեմարտում պարտվել է ուկրաինացի Սեմյոն Նովիկովին և նվաճել Եվրոպայի առաջնության արծաթե մեդալ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://www.sports-reference.com/olympics/athletes/lo/viktor-lorincz-1.html
- ↑ Pyramid, A. W. E. «Magyar Olimpiai Bizottság». olimpia.hu (հունգարերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ «Viktor LORINCZ». Olympic Channel. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ «Profile». fila-official.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 23-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վիկտոր Լյորինց – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Լյորինց» հոդվածին։ |
|